Հոդված 6. ՎՆԱՍԱԲԵՐ ԱՌևՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 6. ՎՆԱՍԱԲԵՐ ԱՌևՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի վնասում կամ սահմանափակում Կողմի իրավունքը` ընդունելու կամ կիրարկելու օրենքներ ու կանոնակարգեր, որոնք.
ա) համապատասխանում են ԱՀԿ համաձայնագրի պահանջներին, ներառյալ ԱՍԳՀ-ի (1994թ.) 6-րդ հոդվածը (հակադեմպինգային և փոխհատուցման տուրքեր), ԱՍԳՀ-ի (1994թ.) 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիրը և Սուբսիդիաների ու փոխհատուցման միջոցառումների մասին համաձայնագիրը, կամ
բ) կիրառվում են այնպիսի մեծ քանակներով ու այնպիսի պայմաններով ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք վնասում կամ սպառնում են վնասել նման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքների տեղական արտադրողներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օրենքների կամ կանոնակարգերի համաձայն` մի Կողմի իշխանությունների կողմից հետազոտություն նախաձեռնելու մասին հայց ստանալուց հետո և որևէ այլ հետազոտություն նախաձեռնելու դեպքում մյուս Կողմին, հնարավորինս շուտ, համապատասխան խորհրդակցությունների հնարավորություն կտրվի` իրավիճակը պարզաբանելու և փոխհամաձայնեցված լուծում գտնելու նպատակով: Բացի դա, հետազոտության ընթացքում մյուս Կողմին համապատասխան հնարավորություն կտրվի` շարունակել խորհրդակցությունները` փաստացի իրավիճակը պարզաբանելու և փոխհամաձայնեցված լուծման հասնելու նպատակով:
3. Այն Կողմը, որը մտադիր է ձեռնարկել կամ վարում է ցանկացած հետազոտություն, խնդրանքի դեպքում պետք է թույլ տա օգտվել ոչ գաղտնի փաստերից ու տվյալներից, որոնք անհրաժեշտ են հետազոտությունը ձեռնարկելու կամ վարելու համար:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է հավաստիացնի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իր օրենքներն ու կանոնակարգերը մատչելի են և շահագրգիռ Կողմին ընձեռում են իր տեսակետն արտահայտելու հնարավորություն: Այդպիսի օրենքներն ու կանոնակարգերը չպետք է կիրառվեն այն ձևով, որը կամայականորեն կամ անարդարացիորեն խտրականություն է առաջացնում մյուս Կողմի ապրանքների և ցանկացած երրորդ երկրի ապրանքների միջև:
5. Չնայած 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին` սույն հոդվածի 6-9-րդ կետերի դրույթները կվերաբերեն տեքստիլ արտադրանքների առևտրին:
6. Կողմերը համաձայնել են շտապ խորհրդակցություն անցկացնել Կողմերից որևէ մեկի խնդրանքով, երբ այդ Կողմը գտնում է, որ մյուս Կողմի տեքստիլ արտադրանքի ներմուծման փաստացի կամ հեռանկարային աճը պատճառ է դառնում կամ սպառնում է պատճառ դառնալ իր շուկայի վնասմանը:
7. 6-րդ կետում հիշատակված խորհրդակցությունները պետք է ավարտվեն ներմուծող Կողմից նման խորհրդակցության հայց ստանալուց հետո 60 օրվա ընթացքում, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:
8. Եթե այդ խորհրդակցությունների ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս շուկայի վնասմանը կանխարգելող կամ կարգավորող միջոցների ձեռնարկման հարցում, ապա ներմուծող Կողմը կարող է հետաձգել մյուս Կողմի արտադրանքների ներմուծումը` ելնելով ներմուծման ամսաթվից:
9. Ծայրահեղ հանգամանքներում, երբ երկարաձգումները կարող են դժվար վերականգնելի վնասի պատճառ դառնալ, ներմուծող Կողմը կարող է ժամանակավորապես միջոցներ ձեռնարկել տեքստիլ արտադրանքի ներմուծումները դադարեցնելու համար` պայմանով, որ ներմուծող Կողմը խորհրդակցություն հրավիրելու հայց ներկայացնի միջոցներ ձեռնարկելուց հետո 30 օրվա ընթացքում: