Հոդված 1. Կիրառման ոլորտը
Հոդված 1. Կիրառման ոլորտը
Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն համակցված փոխադրումների նկատմամբ, որի ընթացքում`
1. տրանսպորտային միավորը օգտագործվում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային և ծովային երթուղիներով, և ավտոմոբիլային տրանսպորտի հատվածում փոխադրումները կատարվում են այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներով,
2. տրանսպորտային միավորն առաքվում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքից, անցնում է տարանցիկ կամ ուղղված է դեպի Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք: