Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Դրույթների խախտում, սանկցիաներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Դրույթների խախտում, սանկցիաներ

1. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցի փոխադրողը կամ փոխադրամիջոցի անձնակազմի անդամները խախտում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությունը, սույն Համաձայնագրի դրույթները կամ փոխադրման թույլտվությունում նշված պայմանները, ապա այն երկրի իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոմոբիլային փոխադրամիջոցը, կարող են մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների պահանջով ձեռնարկել հետևյալ միջոցները.

ա) նախազգուշացնել խախտում կատարած փոխադրողին,

բ) դադարեցնել թույլտվությունների տրամադրումը կամ հետ վերցնել արդեն իսկ տրված թույլտվությունները փոխադրողից այն ժամանակահատվածի համար, երբ մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայտնաբերել են այդ խախտումները իրենց տարածքում:

2. Նման միջոցներ ձեռնարկած իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին իրենց ընդունած որոշումների և ձեռնարկված միջոցների մասին:

3. Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է բացառեն համապատասխան երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված օրինական սանկցիաները, որոնք կարող են կիրառվել այդ երկրի դատարանների կամ վարչական մարմինների կողմից, որտեղ կատարվել է խախտումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։