Հոդված 5. Պետական սահմանի անցում
Հոդված 5. Պետական սահմանի անցում
1. Բեռների համակցված միջազգային փոխադրումներ կատարելիս ավտոտրանսպորտային փոխադրամիջոցը, որը բեռնվում է գնացքի կամ նավի վրա, բացի գործող միջազգային կանոններով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերից, պետք է ունենա համակցված փոխադրումների համար թույլտվությունը, բացառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի:
Թույլտվությունը պետք է տրվի իրավասու մարմինների պահանջով:
Այդ փաստաթղթի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը կհամարվի առանց թույլտվության, և դրա նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ:
Թույլտվությունները, որոնցում առկա է որևէ փոփոխություն կամ չթույլատրված ուղղում, կհամարվեն անվավեր: Այդպիսի թույլտվությունները կբռնագրավվեն:
2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելը կթույլատրվի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:
Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելիս համակցված փոխադրումները պետք է հաստատված լինեն համակցված փոխադրման համար անհրաժեշտ կոմերցիոն փաստաթղթով, այսինքն «CIM-UIRR» տրանսպորտային բեռնագրով կամ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված այլ տրանսպորտային փաստաթղթերով` փոխադրման յուրաքանչյուր տեսակի համար մեկ ձև:
3. Քվոտաները տրվում և վերահսկվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: