Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի իրենց երկաթուղային ադմինիստրացիաները, համակցված փոխադրումներ և ծովային առաքումներ կատարող ընկերությունները համաձայնության գան բեռների համակցված փոխադրումներին աջակցող հրատապ միջոցների հարցում` նկատի ունենալով համակցված փոխադրման ընծայած առավելությունները:

2. Պայմանավորվող կողմերը կաջակցեն իրենց երկաթուղային ընկերություններին և հանրային նավահանգիստներին, որոնք բացված են համակցված փոխադրումների համար` իրենց համակցված տրանսպորտի ենթակառուցվածքի (ինտերմոդալ բեռնահամալիրների, նավահանգիստների, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքների) զարգացմանը օժանդակելու նպատակով:

3. Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց երկրի տարածքում բեռների երկկողմ համակցված փոխադրումները դեպի ինտերմոդալ բեռնահամալիրներ և ինտերմոդալ բեռնահամալիրներից չարգելվեն շաբաթ, կիրակի և տոնական օրերին:

4. Համակցված փոխադրումների հոսքը ապահովելու համար Պայմանավորվող կողմերը, հնարավորության դեպքում, այդպիսի փոխադրումներին վերաբերող մաքսային ստուգումները սահմանային կետերից կտեղափոխեն միջազգային բեռնահամալիրներ (երկաթուղային կայարաններ և նավահանգիստներ):

5. Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն բեռների միջազգային համակցված փոխադրումների ընդհանուր երթուղիների զարգացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։