Հոդված 13. Համատեղ հանձնաժողով և տեղեկության փոխանակում
Հոդված 13. Համատեղ հանձնաժողով և տեղեկության փոխանակում
1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերի ուսումնասիրման և լուծման նպատակով կստեղծվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ հանձնաժողով:
2. Համատեղ հանձնաժողովը կհավաքվի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքում` իրավասու մարմիններից մեկի խնդրանքով:
3. Համատեղ հանձնաժողովում Պայմանավորվող կողմերը կհանդիպեն տեղեկության փոխանակման և սույն Համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ միջոցների իրականացման նպատակով:
4. Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել միջազգային համակցված փոխադրումների հետագա զարգացման հետ կապված` սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարելու շուրջ: