Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Մաքսային դրույթներ, հարկեր, սակագներ և վճարներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մաքսային դրույթներ, հարկեր, սակագներ և վճարներ

1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միավորները, որոնք կիրառվում են համակցված փոխադրումների համար, ժամանակավորապես ընդունվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` ազատվելով ներմուծման մաքսային պարտավորություններից` պայմանով, որ դրանք վերաարտահանվելու են:

Նույն պայմանները կիրառվում են պահեստամասերի, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրամիջոցների լրացուցիչ պարագաների և նորմալ սարքավորումների համար, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային գործառնությունների համար, և որոնք ներմուծվել և վերաարտահանվել են նշված փոխադրամիջոցներով:

2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, որոնք կատարում են փոխադրումներ` համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, փոխադարձաբար ազատվում են փոխադրամիջոցի երթևեկության հարկի և գույքահարկի բոլոր գանձումներից, ինչպես նաև բոլոր այն հարկերից և սակագներից, որոնք գանձվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տրանսպորտային գործառնությունների համար` գործող օրենքների և կանոնների համաձայն:

3. Սույն Համաձայնագրի կիրառումից բխող բոլոր վճարումները կատարվում են փոխարկելի տարադրամով: Պայմանավորվող կողմերի միջև վճարման համաձայնագրի կնքման դեպքում կկիրառվեն վերջինիս դրույթները:

4. Տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումներից ստացված եկամուտների, ինչպես նաև դրանց շահագործման հետ կապված շարժական գույքի հարկման հետ կապված հարցերը կարգավորվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» Համաձայնագրի 8-րդ հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։