Հոդված 4. Ուղեկցվող փոխադրում
Հոդված 4. Ուղեկցվող փոխադրում
1. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների երթևեկությունը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` սահմանային անցման (բեռնման և բեռնաթափման) կետից և բեռնահամալիրների միջև իրականացվում է առանց որոշակի հեռավորության համար թույլտվության, որը որոշվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:
2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հեռավորությունը գերազանցում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանված հեռավորությանը, ապա փոխադրումը կիրականացվի հատուկ թույլտվության հիման վրա: Հատուկ թույլտվությունները կտրվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դրանց մեջ պետք է նշված լինեն համակցված փոխադրումների տեսակները` ճանապարհային սակագների վճարումներով կամ առանց վճարումների, և որը պետք է վավերական լինի միայն այդպիսի փոխադրումների համար:
3. Ուղեկցվող փոխադրումների համար սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվությունների քվոտաները (տեսակը և քանակը) կհամաձայնեցվեն Համատեղ հանձնաժողովի կողմից` փոխադարձության հիման վրա:
4. Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցված թույլտվությունների քվոտաները կորոշվեն եռամսյակը մեկ: Յուրաքանչյուր փոփոխություն կընդունվի համաձայն Պայմանավորվող կողմերի փոխադրումների պահանջարկի:
5. Երկաթուղով իրականացվող ուղեկցվող փոխադրումների դեպքում (ROLA) այդպիսի փոխադրումներ իրականացնող գնացքները կդիտվեն որպես միջազգային կարգի ուղևորատար գնացքներ: Նշված գնացքների կանգառները Պայմանավորվող կողմերի սահմանային անցման կետերում 30 րոպեից ավել չեն տևի:
6. Գնացքների վրա բարձվող ավտոտրանսպորտային միջոցները կկնքեն բեռների բարձման կայարանների իրավասու մարմինները: Այդ վարորդները, որոնք ուղեկցվող փոխադրումների ընթացքում ուղեկցում են ավտոտրանսպորտային միջոցները, կգտնվեն գնացքի ուղևորատար վագոններից մեկում: