Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.

«մաքսային օրենսդրություն»` Կողմերի նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն, որը կարգավորում է ապրանքների, ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռների, արժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսատուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, մաքսային վճարումների գծով արտոնությունների տրամադրման, արգելքների և սահմանափակումների հաստատման, ինչպես նաև Կողմերի պետությունների մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների վերահսկողության կարգը,

«մաքսային ծառայություններ»` Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները,

«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ,

«անձ»` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

«թմրամիջոցներ»` նյութեր, որոնք ներառված են 1961 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի ցանկում` հետագա փոփոխություններով և լրացումներով,

«հոգեներգործող նյութեր»` նյութեր, որոնք ներառված են 1971 թվականի հոգեներգործող նյութերի վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի ցանկում` հետագա փոփոխություններով և լրացումներով,

«բաղադրամասեր»` նյութեր և դրանց աղեր, որոնք միջազգային կոնվենցիաներում դասակարգվում են որպես քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության համար,

«վերահսկելի մատակարարում»` մեթոդ, որով թույլատրվում է թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի խմբաքանակների ներմուծում, արտահանում կամ տարանցում Կողմի պետության տարածք Կողմերի պետությունների իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո` թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությանը առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու նպատակով,

«վկայական»` պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքի փաստացի ձևակերպումը այն երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, որում կատարվել է ապրանքի ձևակերպումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։