Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Տեղեկությունների փոխանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Տեղեկությունների փոխանցում

1. Մաքսային ծառայությունները հարցումով միմյանց փոխանցում են իրենց տրամադրության տակ գտնվող հետևյալ տեղեկությունները, այդ թվում` հաղորդագրությունների, արձանագրությունների և այլ նյութերի կամ դրանց հավաստված պատճենների առաքման միջոցով.

ա) մաքսային տուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,

բ) կատարված կամ պատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի պետության մաքսային օրենսդրությանը:

2. Մաքսային ծառայությունները հնարավորինս կարճ ժամկետում հաղորդում են միմյանց, այդ թվում նաև` առանց նախնական հարցման, տեղեկություններ հնարավոր մաքսային իրավախախտումների մասին, որոնց դեմ պայքարում գոյություն ունի Կողմերի հատուկ շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է մաքսային իրավախախտումներին հետևյալ առարկաները փոխադրելիս.

ա) ապրանքներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի կամ բնակչության առողջության համար,

բ) զենք, ռազմամթերք, պայթուցիկ ու թունավորող նյութեր, պայթուցիկ սարքավորումներ,

գ) առարկաներ, որոնք ներկայացնում են պատմական, գեղարվեստական, մշակութային և հնագիտական նշանակալի արժեք,

դ) ապրանքներ, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, ենթակա են բարձր մաքսային տուրքերով, ակցիզներով և այլ հարկերով հարկման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։