Հոդված 14. Ստացված տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործում
Հոդված 14. Ստացված տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործում
1. Մաքսային ծառայությունները իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ քննությունների իրականացման ընթացքում, քննվող մաքսային իրավախախտումների հետ կապված վարչական կամ դատական վարույթներում կարող են որպես ապացույցներ օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները կամ փաստաթղթերը: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունը վարչական կամ դատական վարույթներում կատարվում է հարցում կատարող Կողմի պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Հարցումով տրամադրված տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը օգտագործվում են բացառապես սույն Համաձայնագրի իրականացման նպատակների համար և չեն կարող փոխանցվել որևէ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար առանց դրանք տրամադրած մաքսային ծառայության գրավոր համաձայնության:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն վերաբերում այն իրավախախտումների վերաբերյալ նյութերին, որոնք կապված են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության հետ: Այդպիսի տեղեկությունը կարող է սահմանված ժամկետներում փոխանցվել թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող պետական մարմիններին: