Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար

1. Մաքսային ծառայությունները թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության կանխման, քննության ու կասեցման գործողությունների ակտիվացման նպատակով առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում հայտնում են միմյանց տեղեկություններ`

ա) այն անձանց մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ նրանք մասնակցում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառությանը կամ կասկածվում են դրանում,

բ) տրանսպորտային միջոցների (ներառյալ բեռնարկղերը) և փոստային առաքումների մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ դրանք օգտագործվում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության համար, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:

2. Մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության կիրառվող եղանակների, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` Կողմերից յուրաքանչյուրի ստացած տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են փոխանցվել թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարով զբաղվող իրավապահ և այլ պետական մարմիններին:

4. Կողմերի պետությունների օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ` մաքսային ծառայությունները անհրաժեշտության դեպքում օգտագործում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի վերահսկելի մատակարարման մեթոդը` նպատակ ունենալով բացահայտել դրանց ապօրինի շրջանառությանը առնչվող անձանց:

Վերահսկելի մատակարարման մեթոդի կիրառման մասին որոշումները Կողմերը ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին և կարող են անհրաժեշտության դեպքում հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։