Հոդված 12. Հարցման կատարումը
Հոդված 12. Հարցման կատարումը
1. Մաքսային ծառայությունները հարցման կատարման գործում միմյանց ցույց են տալիս աջակցություն Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում:
2. Հարցման կատարումը մերժվում է, եթե դրա կատարումը կարող է վնաս հասցնել հարցվող Կողմի պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը կամ հակասում է ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
3. Հարցման իրականացման մերժման մասին, ինչպես նաև մերժման պատճառների վերաբերյալ հարցում կատարող մաքսային ծառայությունը անմիջապես տեղեկացվում է գրավոր: