Հոդված 10. Փորձագետներ և վկաներ
Հոդված 10. Փորձագետներ և վկաներ
Այն դեպքերում, երբ մի Կողմի պետության դատական կամ վարչական մարմինները քննվող մաքսային իրավախախտումների կապակցությամբ դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի պետության մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` հանդես գալ այդպիսի վարչական կամ դատական քննություններում որպես փորձագետներ կամ վկաներ: Այդ աշխատակիցները տալիս են ցուցմունքներ կամ եզրակացություններ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրենց կողմից պարզված փաստերի վերաբերյալ: Դատական կամ վարչական քննությանը մասնակցելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի, թե ինչ գործով և ինչպիսի կարգավիճակով պետք է հանդես գա հարցվող մաքսային ծառայության աշխատակիցը: