Հոդված 9. Քննություն
Հոդված 9. Քննություն
1. Մի Կողմի պետության մաքսային ծառայության հարցումով մյուս Կողմի պետության մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հարցերով կատարում է ստուգում կամ քննություն: Ստուգման կամ քննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգին համապատասխան:
2. Ստուգումը կամ քննությունը կատարվում է հարցվող Կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան: Հարցվող մաքսային ծառայությունը վարում է ստուգումը կամ քննությունը` գործելով իր անունից:
3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնատար անձանց ներկա գտնվել այդպիսի ստուգումների կամ քննությունների ժամանակ:
4. Սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում մի Կողմի պետության պաշտոնատար անձինք մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունների փաստաթղթային հաստատում, չկրեն համազգեստ և չունենան զենք: