Հոդված 11. Հարցման ձևը և բովանդակությունը
Հոդված 11. Հարցման ձևը և բովանդակությունը
1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր և կազմվում է ռուսերեն: Հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակներով, պաշտոնապես հաստատված պատճեններով կամ լուսապատճեններով:
2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) մաքսային մարմնի անվանումը, որի շահերը ընկած են հարցման հիմքում,
բ) հարցման առարկան և պատճառը,
գ) մաքսային ընթացակարգի տեսակը,
դ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և այլ տվյալներ,
ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակումը: