Հոդված 13. Փաստաթղթեր
Հոդված 13. Փաստաթղթեր
1. Հարցմամբ բնօրինակ փաստաթղթերի փոխանցումը իրականացվում է այն դեպքում, երբ պաշտոնապես հաստատված պատճենները կամ լուսապատճենները բավարար չեն:
2. Բնօրինակ փաստաթղթերը պետք է վերադարձվեն հարցում կատարող մաքսային ծառայությանը հնարավորինս կարճ ժամկետում:
3. Սույն հոդվածի դրույթների կիրառման ժամանակ չպետք է ոտնահարվեն հարցվող Կողմի պետության կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը: