Հոդված 16. Ծախսերի հատուցում
Հոդված 16. Ծախսերի հատուցում
1. Հարցում կատարող մաքսային ծառայությունը հատուցում է հարցվող մաքսային ծառայության ծախսերը, որոնք առաջացել են սույն Համաձայնագիրը կատարելիս` կապված հարցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների և թարգմանիչների աշխատանքի վարձատրության հետ:
2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի հատուցումը կարող է լինել մաքսային ծառայությունների միջև առանձին պայմանավորվածությունների առարկա: