Հոդված 2. Համաձայնագրի կիրառման ոլորտը
Հոդված 2. Համաձայնագրի կիրառման ոլորտը
Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, իրենց իրավասության և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների պահպանման շրջանակներում կհամագործակցեն հետևյալ նպատակներով.
ա) Կողմերի պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության, ինչպես նաև փոստային առաքումների մաքսային հսկողության կատարելագործում,
բ) մաքսատուրքերի, վճարների և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման ճշգրտության ապահովում,
գ) մաքսային իրավախախտումների կանխում, խափանում և քննություն,
դ) երկու պետությունների միջև մաքսային ձևակերպումների ընթացակարգի պարզեցում: