Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի պետությունների` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովող անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի միմյանց ծանուցելու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 24-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։