Հոդված 3. Մաքսային ձևակերպումների պարզեցում
Հոդված 3. Մաքսային ձևակերպումների պարզեցում
1. Մաքսային ծառայությունները`
ա) փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ մաքսային ձևակերպումների պարզեցման ուղղությամբ,
բ) ճանաչում են միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, դրոշմների և կնիքների դրոշմվածքները) և մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում փոխադրվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովումները:
2. Տարանցիկ փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռները, փոստային առաքումները ազատվում են մաքսային զննումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելված են Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, առկա է մաքսային իրավախախտում կամ Կողմերից մեկի ազգային օրենսդրությանը համապատասխան տարանցումը կատարվում է մաքսային վճարումների և հարկերի վճարման ապահովման պայմանով:
3. Այն ապրանքները, որոնց նկատմամբ ազգային նորմատիվ իրավական ակտերին համապատասխան սահմանված է տարանցման հատուկ կարգ, չեն ազատվում մաքսային զննումից: