Հոդված 4. Վկայականների տրամադրում
Հոդված 4. Վկայականների տրամադրում
1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի պետության տարածքից ներմուծված կամ արտահանված ապրանքները մյուս Կողմի պետության տարածք են ներմուծվում կամ արտահանվում օրինական հիմքերով: Վկայականներում նշվում են մաքսային ընթացակարգերի տեսակն ու արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են մյուս Կողմի պետության տարածքից:
2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից տրամադրված վկայականները կամ այլ փաստաթղթերը հանդիսանում են իրական և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները: