Հոդված 7. Փաստաթղթերի փոխանցում
Հոդված 7. Փաստաթղթերի փոխանցում
1. Մաքսային ծառայությունները փոխանակում են միմյանց միջև մաքսային հարցերով գործող նորմատիվ իրավական ակտերի պատճենները և անհապաղ տեղեկացնում են միմյանց մաքսային օրենսդրության բոլոր փոփոխությունների և լրացումների մասին:
2. Կողմերից մեկի պետության մաքսային ծառայությունը մյուս Կողմի պետության մաքսային ծառայության հարցումով փոխանցում է մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող հարցերով վարչական մարմինների որոշումների պատճենները:
3. Սույն հոդվածին համապատասխան` փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ հարցումներում, ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված պահանջի, գործի էությունը կարող է չնկարագրվել:
4. Փաստաթղթերի ստացումը հաստատվում է հարցում կատարող մաքսային ծառայության կողմից, և նշվում է ստացման օրը: