Հոդված 8. Փորձի փոխանակում և օժանդակության ցուցաբերում
Հոդված 8. Փորձի փոխանակում և օժանդակության ցուցաբերում
1. Մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ.
ա) իրենց գործունեության և հսկողության օժանդակ տեխնիկական միջոցների օգտագործման փորձի վերաբերյալ,
բ) մաքսային իրավախախտումների կատարման նոր եղանակների և միջոցների վերաբերյալ,
գ) երկու Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մաքսային այլ հարցերի վերաբերյալ:
2. Մաքսային ծառայությունները մաքսային գործի բնագավառում միմյանց ցույց են տալիս օժանդակություն, ներառյալ`
ա) աշխատակիցների փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում, ինչպես նաև մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների հետ ծանոթանալու նպատակով,
բ) աշխատակիցների հատուկ հմտությունների կատարելագործում և ուսուցում,
գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,
դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում: