Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

- «մաքսային ծառայություն» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի համար նշանակում է`

- Հայաստանի Հանրապետության կառավարության համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,

- Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համար` Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայություն,

- «մաքսային օրենսդրություն» տերմինը նշանակում է` երկու Պայմանավորվող Կողմերի պետություններում գործող` բոլոր օրենսդրական և կարգավորիչ դրույթները, որոնք կարգավորում են ապրանքների ներմուծումը, արտահանումն ու տարանցումը և վճարման միջոցները` կապված մաքսային տուրքերի, հարկերի և այլ վճարների հետ, ինչպես նաև ցանկացած մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպումը, ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցառումները,

- «մաքսային իրավախախտումներ» տերմինը նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,

- «անձ» տերմինը նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

- «անձնական տվյալներ» տերմինը նշանակում է` ինքնությունը հաստատած կամ հաստատվող անձին վերաբերող տվյալներ,

- «տեղեկատվություն» տերմինը նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց վավերացված կամ հաստատված պատճեններ կամ այլ հաղորդակցումներ,

- «հետախուզական տվյալներ» տերմինը նշանակում է` տեղեկատվություն, որը մշակվել և/կամ վերլուծվել է մաքսային իրավախախտումների առկայությունը նշելու համար,

- «հայցող ծառայություն» տերմինը նշանակում է` մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օժանդակություն է խնդրում,

- «հայցվող ծառայություն» տերմինը նշանակում է` մաքսային ծառայություն, որից մաքսային գործերով օժանդակություն է հայցվում,

- «թմրադեղեր» տերմինը նշանակում է` 1961 թ. «Թմրադեղերի մասին» միասնական կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով հանդերձ, I և II ցանկերում ընդգրկված բնական կամ սինթետիկ որևէ նյութ,

- «հոգեներգործող նյութեր» տերմինը նշանակում է` 1971 թ. «Հոգեներգործող նյութերի մասին» կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով հանդերձ, I, II, III և IV ցանկերում ընդգրկված` բնական կամ սինթետիկ որևէ նյութ,

- «սկզբնանյութեր» տերմինը նշանակում է` 1988 թ. «Թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի փոխադրման դեմ» կոնվենցիայի I և II ցանկերում ընդգրկված` թմրադեղերի և հոգեներգործող նյութերի արտադրության ժամանակ հսկողության տակ օգտագործվող քիմիական նյութեր,

- «վերահսկելի մատակարարում» տերմինը նշանակում է` մեկ կամ մի քանի երկրների տարածքներից արտահանվող, տարածքներով անցնող կամ տարածքներ ներմուծվող, այդ երկրների իրավասու մարմինների իրազեկ լինելու պայմաններում ապօրինի առաքվող կամ ապօրինի առաքման մեջ կասկածվող թմրադեղերի, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի նկատմամբ, ինչպես նաև օրինազանցությունների մեջ կասկածվող անձանց հայտնաբերման նպատակով կիրառվող մեթոդներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։