Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 20. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»:

2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը:

3. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

4. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:

(20-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն)

(20-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 11-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։