Հոդված 51. ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱՆՑԵՐԻՆ
Հոդված 51. ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱՆՑԵՐԻՆ
1. Նոր կամ վերակառուցվող սպառողների կայանքների միացման տեխնիկական պայմանները բաշխման ցանցերին կամ այլ սպառողների տեղակայանքներին առաջադրում է բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի տեղակայանքներին միացվում է նոր կամ վերակառուցվող անձի կայանքները: Սպառողների բոլոր միացումները, ներառյալ` անհրաժեշտ նոր շինարարությունը կամ էներգատեղակայանքների վերազինումը, կատարվում են մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն:
2. Նոր սպառողի միացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են սպառողի հետ:
3. Նոր սպառողի հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է լիցենզավորված անձը, եթե մատակարարման և օգտագործման կանոններով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Տեխնիկական պայմանների (միացման պայմանագրի) տրման` սույն օրենքով չկանոնակարգված հարցերը կարգավորվում են մատակարարման և օգտագործման կանոններով:
(51-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 35-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)