Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2018-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու գազամատակարարման համակարգերի օպերատորների ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեությունները, ինչպես նաև էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելու գործունեությունները կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիաների առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք` լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների համաձայն:

2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:

Կարգավորման ենթակա չեն՝

ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները.

բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ.

գ) մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.

դ) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը.

ե) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.05.16 ՀՕ-68-Ն)

3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

(23-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ. 12.05.16 ՀՕ-68-Ն)

(23-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։