Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 35. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), ջերմային էներգիա արտադրելու և հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը:

(35-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն)

(35-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 26-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։