Հոդված 26. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 26. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) արտադրության, բնական գազի ներկրման լիցենզիա տրամադրելու համար համապատասխան գործունեության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողներից հանձնաժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ: Երաշխիքների չափերի հաշվարկման սկզբունքներն ու ներկայացման կարգը սահմանում է հանձնաժողովը: Էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) արտադրության լիցենզիա տրամադրելու համար հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքների ներկայացման պահանջը տարածվում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կայանների կառուցման ժամանակահատվածի վրա:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն)
(26-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 17-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)