Հոդված 30. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 30. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լիցենզիա ունեցող անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի փոփոխությունները կատարվում են գործունեության լիցենզիա ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:
3. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած վնասները փոխհատուցվում են սակագնով:
(30-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 21-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)