Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 27. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

1. Լիցենզիա ունեցող որևէ անձ առանց հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ լիցենզիա ունեցող մեկ այլ անձի 25 տոկոս և ավելի մաս կազմող բաժնետեր, փայատեր կամ միավորվել լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

2. Գործունեության լիցենզիա ունեցող որևէ անձի կանոնադրական կապիտալում 25 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող բաժնետերը կամ փայատերը առանց հանձնաժողովի թույլտվության իրավունք չունի ձեռք բերել նույն կամ մեկ այլ գործունեության լիցենզիա ունեցող անձի 25 տոկոս և ավելի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն, ինչպես նաև վաճառել 25 տոկոս և ավելի բաժնետոմսեր:

3. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ և գծեր) վաճառելու կամ գույքի նկատմամբ իրավունքը որևէ այլ կերպ փոխանցելու համար լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` համաձայնություն ստանալու նպատակով:

4. Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքներն իրականացնում են առանց հանձնաժողովի թույլտվության (համաձայնության), եթե այդ անձինք էներգետիկայի բնագավառում չունեն գործունեության այլ տեսակի լիցենզիա կամ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքների իրականացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնում են հանձնաժողովին:

(27-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն)

(27-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 18-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։