Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հոդված 21. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 13-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են`

ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ` հիմնավորված ծախսերի ներառումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.

ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.

թ) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.

ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

(21-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 13-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։