Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է:

2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.

բ) ջերմամատակարարման համակարգերը.

գ) գազամատակարարման համակարգը:

(3-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն)

(3-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։