Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

(38-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն)

(38-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 29-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։