Հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը
Հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը
1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ:
4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանումը:
(26-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 23.03.22 ՀՕ-85-Ն, 13.11.25 ՀՕ-395-Ն)
(13.11.25 ՀՕ-395-Ն օրենքն ունի անցումային դրույթ)