Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 48.5. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.5. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները

1. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տնօրինելու կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը:

2. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել հանույթի թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները և ծավալները.

3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների և ծավալների տնօրինման վերաբերյալ:

(48.5-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։