Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 48.4. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի իրավունքները և պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.4. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի իրավունքները և պարտականությունները

1. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ գետերի հուների արգելապատնեշների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան՝ ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը օգտագործելու միայն տվյալ կառույցի կառուցման համար:

2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել միանգամյա թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների վերաբերյալ.

3) գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տևողության (ժամկետի) և արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին արդյունահանման աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ։

(48.4-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, 13.11.25 ՀՕ-395-Ն)

(13.11.25 ՀՕ-395-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։