Հոդված 13. Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը և բացահայտման սահմանափակումը
Հոդված 13. Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը և բացահայտման սահմանափակումը
1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:
2. Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:
3. Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`
1) դատարանի որոշման հիման վրա.
2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.
3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.
4) ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական և հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:
5) սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում:
(13-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-186-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-191-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)