Գլուխ 3 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը
Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը
(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)
1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն և 29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, արգելվում է:
2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման) դեպքերում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
(22-րդ հոդվածը խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)
(25.05.22 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)