Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 30. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ
Հոդված 30. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկը հաստատում են առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների լիազոր մարմինները:
2. Անասնապահության մեջ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)