Հոդված 45.3. Արտադրական կանեփի արտադրությունը
Հոդված 45.3. Արտադրական կանեփի արտադրությունը
1. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:
2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձևերն են արտադրական կանեփի մշակությունը և վերամշակումը:
3. Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմատներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգով:
4. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ, այնպես էլ դրանցից մեկով:
5. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը օտարել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի:
(45.3-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-237-Ն)
(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)