Հոդված 6. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
Հոդված 6. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հսկելիությունը և վերահսկելիությունը.
2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորումը.
3) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված թմրամոլության և իրավախախտումների կանխարգելման առաջնայնությունը.
4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար պատժելիությունը, պատասխանատվությունը և դրանց անխուսափելիությունը.
5) թմրամոլության բուժման նոր ձևերի և մեթոդների մշակման բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը պետական աջակցությունը.
6) թմրամոլության դեմ պայքարում և թմրամոլությամբ հիվանդների բժշկավերականգնողական կազմակերպությունների ցանցի զարգացմանը պետական աջակցությունը.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)