Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 8.1. Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը
Հոդված 8.1. Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը
1. Լիցենզավորող մարմնին թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել հանձնաժողով: Խորհրդատվական եզրակացություն տալու դեպքերը և կարգը նախատեսվում են հանձնաժողովի աշխատակարգով և լիցենզավորման կարգով:
(8.1-ին հոդվածը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)