Հոդված 47. Բժշկական հետազոտումը
Հոդված 47. Բժշկական հետազոտումը
1. Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտումը կատարում են առողջապահության բնագավառի իրավասու մարմինները՝ բուժազննության արդյունքների կամ անձի կամավոր դիմումի հիման վրա: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտման ուղարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտությունը իրականացնում է պետությունը՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում։
(47-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, խմբ. 17.12.25 ՀՕ-465-Ն)