Հոդված 29. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը տարանցիկ ուղևորների բուժման համար
Հոդված 29. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը տարանցիկ ուղևորների բուժման համար
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ կարգով անցնող հիվանդը բուժման նպատակով կարող է իր հետ ունենալ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքում և բուժումը շարունակելու համար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի լրացուցիչ ձեռքբերման կարիք է զգում, ապա բացթողումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում տրված դեղատոմսով՝ օտարերկրյա քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ կանոններին համապատասխան:
(29-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)