Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 33. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկվող փոխադրումները և ստուգողական գնումը
Հոդված 33. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկվող փոխադրումները և ստուգողական գնումը
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն անցկացնել վերահսկվող փոխադրումներ և ստուգողական գնումներ:
(33-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)