Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 36. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեության գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեության գրանցումը

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման դեպքում ցանկացած գործառույթ, որի արդյունքում փոփոխվում են քանակը և վիճակը, ենթակա է գրանցման հատուկ մատյաններում: Մատյանները պահպանվում են վերջին գրառումից հետո՝ տասը տարվա ընթացքում: Մատյանների վարման և պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(36-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։