Հոդված 45.10. Արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում սահմանված նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագիրը
Հոդված 45.10. Արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում սահմանված նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագիրը
1. Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում իրավախախտումների հայտնաբերման դեպքում տալիս է խախտումների վերացման վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագիր՝ սահմանելով կարգադրագրի կատարման ժամկետը:
2. Կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը։
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է մինչև կարգադրագրով սահմանված ժամկետի ավարտը կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին:
4. Կարգադրագիրը ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
5. Տեսչական մարմինը դիտարկման արդյունքով տրված կարգադրագրի կատարման նկատմամբ կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն:
6. Կարգադրագրով նախատեսված սահմանափակումները վերացնում է վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրի կատարման արդյունքների հիման վրա: