Հոդված 45.5. Արտադրական կանեփի ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը
Հոդված 45.5. Արտադրական կանեփի ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը
1. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա:
2. Արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների և սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի առկայության դեպքում:
3. Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը օտարել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի:
(45.5-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-237-Ն)
(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)